Մեկնարկել է թեկնածուների գրանցման գործընթացը

13.09.2021 - 17:41 դիտում

Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու Տիմ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 40 թեկնածու. ցուցակը գլխավորում է ներկայիս մարզպետ, առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 42 թեկնածու. ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը. վերջինս Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության տնօրենն է:
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը. 41 թեկնածու. ցուցակը գլխավորում է ԱԱԾ նախկին փոխգնդապետ, «Գրոմ սեքյուրիթի» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Վարդեւան Հակոբյանը:
«Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ 22 թեկնածու. ցուցակը գլխավորում է նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանը:
«Գյումրին կռնա» դաշինքը՝ 20 թեկնածու. ցուցակը գլխավորում է գործարար Վարդան Սրտաշյանը:
«Հայրաքաղաք» դաշինք՝ 28 թեկնածու. ցուցակը գլխավորում է Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 20 թեկնածու. ցուցակը գլխավորում է Կոստանտին Գավազյանը. վերջինս աշխատում է Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնում:
Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 33 թեկնածու. ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը:
«Թասիբով» դաշինք՝ 22 թեկնածու. ընդդիմադիր Կարապետ Պողոսյան
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 22 թեկնածու. ցուցակը գլխավորում է իրավաբան Կարեն Մալխասյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ