Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ճանապարհի սալարկման աշխատանքները շարունակվում են

Աննա Կոստանյան 23.10.2021 - 12:57
23.10.2021 - 12:57 դիտում

Ընթացքի մեջ են Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները, որոնք իրականացվում են 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 70 տոկոսը տրամադրելու է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 16 մլն 830 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գրաֆշին» ՍՊԸ-ն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ