Մբապեի ապագան կորոշվի վաղը

Աստղիկ Խաչատրյան 29.06.2023 - 22:11
29.06.2023 - 22:11 դիտում

Կիլիանն ավելի է մոտենում Մադրիդին. Բայց Փարիզում նոր սխեմա են մշակել, թե ինչպես երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ։
Լրագրող Ֆրանսուա Գալարդոն այսօր կեսօրին թվիթերում գրել է, որ Մադրիդի «Ռեալը» կավարտի Մբապեի գործարքը հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ Մադրիդ կժամանեն Ֆայզա Լամարին՝ մայրը և Կիլիանի գործակալներից մեկը, ինչպես նաև նրա ընկերության աշխատակիցները։ Իսպանիայի մայրաքաղաքում ակումբի ղեկավարությունն ու խաղացողի ներկայացուցիչները կհամաձայնեցնեն տրանսֆերի վերջնական պայմանները։ Հունիսի 30-ը վերջին օրն է, երբ հարձակվողը կարող է ակտիվացնել պայմանագրի երկարաձգման տարբերակը մինչև 2025 թվականի ամառ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ