Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ

Աննա Կոստանյան 25.10.2022 - 12:50
25.10.2022 - 12:50 դիտում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները։

Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․

  • սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը.
  • երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը.
  • մաքսային գործառնությունների բարելավումը.
  • նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը.
  • մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ