Մարտակերտում, Ճանկաթաղում, Խնածախում և Այգեստանում նախատեսվում է ռումբերի վնասազերծում

Գոհար Ստեփանյան 11.01.2021 - 11:25
11.01.2021 - 11:25 դիտում

Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են:

Այս մասին  hայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101, 112 կարճ հեռախոսահամարներով»,- նշված է հաղոդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ