Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է

Աննա Կոստանյան 26.10.2022 - 10:40
26.10.2022 - 10:40 դիտում

RT հեռուստաընկերության և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է:
Մարգարիտա Սիմոնյանն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

Սիմոնյանը գրել է, որ Հայաստանի ղեկավարությունն արգելել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ՝ շեշտելով, որ իր մուտքը նույնպես արգելվել է:

Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ արգելվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան: Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին հրապարակային հայտարարությունները վնասում են երկու պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ