Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է

Աստղիկ Խաչատրյան 23.11.2021 - 09:59
23.11.2021 - 09:59 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ