Մահացել է Սերգո Երիցյանը

24.06.2023 - 09:26 դիտում

Երկարատև ծանր հիվանդությունից ԱՄՆ-ում մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ և հեռուստալրագրող Սերգո Երիցյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պրահայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։ Երիցյանը 66 տարեկան էր:

Սերգո Երիցյանը ծնվել է 1957թ. հունիսի 11-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։

1981թ. ավարտել է Մոսկվայի Ո.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1981-1984թթ. հեռուստառեդիոպետկոմում աշխատել է իբրև խմբագիր։

1984-1987թթ. սովորել է Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտուրայում։

1987-1999թթ. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի համակարգում եղել է մեկնաբան, բաժնի վարիչ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն։

1992-ից հանրային հեռուստատեսությամբ եթեր տրվող «Կարծիք» հաղորդաշարի հեղինակը և վարողն էր։

1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։

2008 թվականի մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից։

2010 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։

2017 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ