Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

Աննա Կոստանյան 18.02.2021 - 13:53
18.02.2021 - 13:53 դիտում

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է փետրվարի 18-ին 72 տարեկանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:

«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- նշեց Գնունին:

Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, Արտաշատ քաղաքում: Նա գյուղատնտեսության նախարար է եղել 2013-2016 թթ.:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ