Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Աստղիկ Խաչատրյան 12.02.2024 - 21:47
12.02.2024 - 21:47 դիտում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը գոտեմարտեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրիան Գուտուի հետ և հաղթեց 2։1 հաշվով։։

Մալխասը առաջին մրցափուլում 2 միավոր վաստակեց, իսկ երկրորդ մրցափուլում Գուտուն կարողացավ հետ բերել միայն մեկ միավոր։

Հաղթելով 2։1 հաշվով` Մալխաս Ամոյանը անցավ եզրափակիչ, որտեղ վաղը՝ փետրվարի 13-ին, ոսկե մեդալը վիճարկելու է թուրք Յունուս Բասարի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ