ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կա տուժած

19.06.2022 - 10:29 դիտում

Հունիսի 19-ին, ժամը 00։02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (կունգ) (վարորդ՝ Գ․ Ս․) և «VAZ- 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1989 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ