Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում վարձկանների մեծ կորուստների մասին

19.06.2022 - 10:32 դիտում

Ուկրաինայում օտարերկրյա վարձկանները մեծ կորուստներ են կրում: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վարձկանները հազվադեպ են հրապարակում իրենց ձախողումների մասին տեսանյութերը: Իրականում, օտարերկրացիների կորուստները մեծ են, իսկ փրկվածներն ավելի ու ավելի են մտածում այս անիմաստ աշխատանքից դուրս գալու և Ուկրաինայից հեռանալու մասին»,- գրել է նա:

Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ-ից վարձկան Ջեյմս Վասկեսին, ով սոցիալական ցանցերում իր գրառումներից մեկում գրել է ծանր կորուստների մասին։ Մասնավորապես, ամերիկացին խոստովանել է, որ անցյալ շաբաթ շատ մարդկանց է կորցրել և ցանկանում է որքան հնարավոր է շուտ տուն վերադառնալ։

Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ-ն, ռուսական ռազմական հատուկ գործողության սկզբում Ուկրաինա է ժամանել մոտ 7000 օտարերկրյա վարձկան՝ հիմնականում Լեհաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից։ Այժմ նրանց թիվը 3,2 հազարից մի փոքր ավելի է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ