Զելենսկին մեկնել է Օդեսա և տեղում ծանոթացել իրավիճակին

19.06.2022 - 11:41 դիտում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացրել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։

Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է շրջանի պաշտպանության միջոցառումների մասին։

Խոսվել է նաև Օդեսայի մարզի նավահանգիստներից ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանման միջանցքի կազմակերպման ուղիների մասին։ Մաքսիմ Մարչենկոյի խոսքով՝ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով տարածաշրջանի նավահանգիստներում արգելափակվել են 14 երկրների դրոշներով 39 քաղաքացիական նավ։

Հանդիպմանը տեղեկություններ են հնչեցվել Օդեսայի մարզում ռուս օկուպանտների կողմից հրթիռային հարվածների հետեւանքների մասին։ Գնդակոծության զոհ է դարձել շրջանի 55 բնակիչ, ավերվել են մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ