ՃՏՊ Ապարան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Աննա Կոստանյան 3.01.2023 - 10:44
3.01.2023 - 10:44 դիտում

Հունվարի 3-ին, ժամը 08։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջված հայտնվել հանդամասում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ․ Պ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ