Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել

20.03.2022 - 11:19 դիտում

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10–ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում չմշակված ճանապարհի պատճառով  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դոն» մթերային խանութի գովազդային վահանակին, դրսում տեղադրված սառնարաններին և հայտնվել խանութի սանդուղքների մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասել են, որ վարորդը  երիտասարդ աղջիկ է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ