Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 35 վարորդի

Աննա Կոստանյան 4.01.2021 - 14:19
4.01.2021 - 14:19 դիտում

Եթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ