Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև

Աննա Կոստանյան 22.09.2023 - 13:51
22.09.2023 - 13:51 դիտում

Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:

«Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբեր և սպաներ, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ փոքր խմբեր գնում են անտառ: Բայց մենք դա չենք համարում անվտանգության մեծ մարտահրավեր: Իհարկե, դա որոշակի մարտահրավերներ և դժվարություններ կառաջացնի, բայց ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

– դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

– լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

– դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ