Ղարաբաղի շուրջ տարածքների աստիճանական ազատում, հուսալի կապ Հայաստանի հետ և Ղարաբաղի կարգավիճակ. Լավրովը խոսել է բանակցությունների օրակարգի մասին

Աննա Կոստանյան 14.10.2020 - 12:51
14.10.2020 - 12:51 դիտում

Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսական ռադիոկայաններին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն:

«Իհարկե, հնարավոր է քաղաքական կարգավորում: Առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին», – ասել է նա:

«Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. Սա Ղարաբաղի շուրջ շրջանների աստիճանական ազատումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, հուսալի կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև», – ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ