Հրդեհ բնակարանում․ կան տուժածներ

Աննա Կոստանյան 22.12.2022 - 18:11
22.12.2022 - 18:11 դիտում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի շենքերից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել․ ներսում քաղաքացիներ կան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 2 քմ տարածքում մասամբ այրվել են միջսենյակային դուռը, կահույք և մանրահատակ։

Հ․ Թ․-ն (ծնված 1984 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 2010 թ․) այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ծխահարված Ն․ Ա․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ա․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ