Վարորդի մոտ ապօրինի պահվող թմրանյութ կար. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը

Աննա Կոստանյան 22.12.2022 - 18:02
22.12.2022 - 18:02 դիտում

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք:
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները Մադոյան փողոցում կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենա: 30-ամյա տղամարդը հայտնել էր, որ մեքենայում թմրամիջոց է պահում: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով տղամարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ ներկայացրեց կաթուցիչ, որի պատերին մարիխուանայի նմանվող զանգվածի հետքեր կային:
Ձերբակալվածի հայտնածով՝ ներկայացվածը թմրամիջոց է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից և օգտագործել էր ձերբակալման օրը:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ