Շիրակի մարզում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Աննա Կոստանյան 22.12.2022 - 17:59
22.12.2022 - 17:59 դիտում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոդային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել Սպանդարյան գյուղի 32-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է հարևանի տանը երկաթների վրա ընկնելու հետևանքով:
Արթիկի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին են հրավիրել 39-ամյա հարևանին: Նա խոստովանել է, որ իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է 32-ամյա հարևանին:
Դանակը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթը:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ