Հրապարակվել է«Եվրատեսիլ 2022» Հայաստանի ներկայացուցչի երգի տեսահոլովակը

19.03.2022 - 19:55 դիտում

Մարտի 19-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի պրեմիերան:

«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն:

Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:

Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունը Ռոզայից ստացել է երգի նախնական տարբերակը, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել.

«Կարծում եմ՝ այս պարագայում շահեկան է, որ երգի հեղինակը հենց արտիստն է, քանի որ հենց ինքը լավագույնս կարող է զգալ ու հանդիսատեսին փոխանցել ստեղծագործության էմոցիոնալ գունապնակը: Շատ ուրախ եմ, որ այս տարի Առաջին ալիքի թիմը համագործակցում է միջազգային խոշոր նախագծեր իրականացրած արտասահմանցի պրոդյուսերների հետ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ