Հռոմի պապը պատարագին ուկրաիներեն է ասել՝ «Քրիստոս հարություն առավ»

17.04.2022 - 23:03 դիտում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի պատարագի ժամանակ անդրադարձել է ուկրաինական պատերազմին և ուկրաիներեն ասել` «Քրիստոս հարություն առավ»։

Պատարագին մասնակցել է Ուկրաինայի պատվիրակությունը՝ Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի գլխավորությամբ։ Այդ քաղաքը այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է։

Հայտնում են, որ Սուրբ Պետրոսի տաճարում տոնական պատարագին մասնակցել է մոտ 5500 հավատացյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ