ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

17.04.2022 - 20:33 դիտում

Ապրիլի 17-ին, ժամը 17:18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Լ. Դ., ծնված 1960 թ․), «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Ռ., ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Հ. Պ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ մեկ այլ ուղևոր (Ն. Գ., ծնված 1963 թ.)՝ հոսպիտալացվել Թալին քաղաքի ԲԿ: «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորի (Դ. Ս., ծնված 1976 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները Դ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Գ.-ինը՝ բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ