ՀՊԹ արցախյան հերոսամարտում անմահացած հերոսների կյանքի և գործունեության մասին նյութեր և լուսանկարներ է հավաքում

Աննա Կոստանյան 17.11.2020 - 18:35
17.11.2020 - 18:35 դիտում

Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնում է մերօրյա արցախյան հերոսամարտում անմահացած քաջարի հայորդիների կյանքի և գործունեության մասին լուսանկարների, անձնական պատմությունների, հուշային իրերի և այլ նյութերի հավաքման աշխատանքներ, հայտնում են թանգարանի ֆեյսբուքյան էջում:

«Մեր բոլոր հերոսների հարազատներին, մտերիմներին և զինակիցներին խնդրում ենք թանգարանին ի պահ տալ այն լուսանկարները, խորհրդանշական իրերը և պատմությունները, որոնք թույլ կտան նրանց կիսատ մնացած գործն ու երազները փոխանցել հաջորդ սերունդներին: Մեր պատքն է արժանի լինել այս հերոս տղաների սխրանքին, լինել միասնական, կառուցել հզոր հայրենիք, պաշտպանել այն զավթիչներից»,-նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ