Հուշաքար Ուկրաինայում՝ հայազգի բարերար Հովհաննես Սմոյանի նախաձեռնությամբ

Աննա Կոստանյան 5.11.2021 - 12:38
5.11.2021 - 12:38 դիտում

Օրերս Ուկրաինայի Գոստոմել քաղաքի գ. Մոշյունում տեղակայված Սուրբ Հովհաննես Մկրտչի ուկրաինական եկեղեցու բակում գտնվող Շառլ Ազնավուրի պուրակում բացվել է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի զոհերի եւ վթարը վերացնելիս զոհված փրկարարների հիշատակին նվիրված հուշաքարը: Հուշաքարի տեղադրումը իրականացվել է բարերար Հովհաննես Սմոյանի ջանքերով: Բացմանը ներկա են գտնվել բարերար Հովհաննես Սմոյանը, Գոստոմելի քաղաքապետ Յուրի Պրիլիպկոն, փոխքաղաքապետ Անատոլի Դրապեյը, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության 3-րդ քարտուղարը,համաշխարհային հայկական սփյուռքի նախագահը,պատգամավորներ եւ այլոք:Ներկաները հանդես են եկել ողջույնի խոսքերով եւ դրական են գնահատել Հովհաննես Սմոյանի այս նախաձեռնությունը:Բարերար Հովհաննես Սմոյանն էլ իր հերթին նշել է.
«Ես հարգանքով եմ վերաբերում ուկրաինական ավանդույթներին, այս քայլով ցանկացել եմ որպեսզի մարդիկ այցելեն այս պուրակ , իսկ այս հուշաքարը կվկայի այն մասին, որ մենք պարտավոր ենք հիշել մեր նախնիներին ու նրանց կատարած սխրանքները:Նրանք ովքեր չեն հիշում իրենց պապիկներին ու տատիկներին , այսինքն անցյալը, նրանք չեն կարող ունենալ ապագա:Նույն ոգով մենք պետք է դաստիարակենք մեր երեխաներին եւ դա պետք է շարունակվի դարեդար»,-ասել է հայազգի բարերարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ