ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Աստղիկ Խաչատրյան 20.05.2021 - 10:44
20.05.2021 - 10:44 դիտում

ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն երեկ՝ մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացնում ռուսական կոնտինգենտը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ