ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հրաչ Սահակյան 9.12.2020 - 23:24
9.12.2020 - 23:24 դիտում

րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Լոռու մարզի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան և Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ