ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ամասիայում այցելել է մանկական արվեստի դպրոց

16.12.2023 - 12:53 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր` Արփիի ուղեկցությամբ, դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Դպրոցի սաները վարչապետի տիկնոջը ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, նկարչական և ասեղնագործության բաժինների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

Վարչապետի տիկինը հետևել է տեղում իրականացվող նկարչական գործնական աշխատանքին, զրուցել երեխաների հետ:

Աննա Հակոբյանը մասնակցել է նաև համերգային ծրագրի` որի ընթացքում հնչել են երաժշտական վոկալ-գործիքային կատարումներ, ցուցադրվել են պարային համարներ:

Համերգային ծրագրից հետո վարչապետի տիկինը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին: Դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:

Ամասիայի մանկական արվեստի դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Այժմ դպրոցը գործում է նոր վերանորոգված շենքում` ապահովված անհրաժեշտ գույքով և երաժշտական գործիքներով: Դպրոցն ունի շուրջ 130 աշակերտ, 5 երաժշտական, 3 արվեստի խմբեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ