Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել է Բայրամովի հետ

16.12.2023 - 12:49 դիտում

Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը «փոխադարձ շահերի շրջանակում»։

Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ