ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի. Սուրեն Պապիկյան

Գոհար Ստեփանյան 17.12.2020 - 11:57
17.12.2020 - 11:57 դիտում

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ։

Նրա խոսքով՝ մարզպետն աշխատանք է տանում սահմանապահ ծառայության գործընկերների և ՊՆ գործընկերների հետ:

«Այս պահի սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի», – ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ