Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ

Աննա Կոստանյան 17.12.2020 - 12:50
17.12.2020 - 12:50 դիտում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում նշեց, որ Արցախի Հին Շեն գյուղում միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը, սակայն, ամբողջապես հանգուցալուծված չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն ասաց, որ այդ հատվածում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը:

«Ակնկալում ենք, որ կունենանք վերջնական հանգուցալուծում: Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանապահ զորքերը մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ», – ասաց փոխվարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ