ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից

19.02.2022 - 13:48 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ