Հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են նվաճել Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում

19.02.2022 - 14:59 դիտում

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում կայացած Անատոլի Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը: Եզրափակչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին:

63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ