ՀՀ շախմատի կանանց հավաքականը 8-րդ խաղափուլում առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ. ԵԱ

Աստղիկ Խաչատրյան 13.10.2025 - 20:19
13.10.2025 - 20:19 դիտում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես մրցեց Թուրքիայի հավաքականի հետ, և հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ