ՀՀ-ն շահագրգռված է ռուս խաղաղապահների ժամկետի երկարացմամբ

Աննա Կոստանյան 30.10.2021 - 13:26
30.10.2021 - 13:26 դիտում

Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը:

ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից՝ ընդգծելով, որ այս պահին իրավիճակը բավարար կայուն չէ անվտանգության տեսանկյունից: Հրադադարի խախտման հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ:

Հետևաբար, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործոնը կարևոր և նշանակալից կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը:

Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կարևոր նշանակություն ունի հայերի, ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում, նաև ստեղծվող ենթակառուցվածքների և բեռների անընդհատ և կայուն տեղաշարժի անվտանգության երաշխավորն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ