ՀՀ արտգործնախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի հաստատումը

Աննա Կոստանյան 10.10.2025 - 13:55
10.10.2025 - 13:55 դիտում

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի հաստատումը։

«Ողջունում ենք Գազայում հրադադարի մասին համաձայնությունը, որը նախատեսում է նաև պատանդների ազատ արձակում և ապահովում է մարդասիրական օգնության ազատ հասանելիությունը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդական անխոնջ ջանքերի շնորհիվ։

Հուսով ենք, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ու կայունության համար»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ