Հիվանդանոց տեղափոխված անհայտ անձը մահացել է․ ՆԳՆ ոստիկանություն

Աննա Կոստանյան 19.04.2023 - 14:08
19.04.2023 - 14:08 դիտում

Ապրիլի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 9-ին սուր շնչառական անբավարարությամբ բուժօգնության տեղափոխված անհայտ անձը ապրիլի 14-ի ժամը 08.00-ին մահացել է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Լուսանկարի տղամարդուն ճանաչողներին խնդրվում է զանգել 010 35 02 02 կամ 093 25 99 80 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ