Հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում

Աննա Կոստանյան 27.07.2023 - 13:09
27.07.2023 - 13:09 դիտում

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 26-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Շիրակի մարզային վարչություն է ներկայացվել 22-ամյա Արտյոմ Օ.-ն, որը հուլիսի 3-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը ստորագրություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ