Ռուսաստանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կա 6 զոհ

Աննա Կոստանյան 27.07.2023 - 14:12
27.07.2023 - 14:12 դիտում

ՌԴ Ալթայի Հանրապետությունում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ զոհվել է վեց մարդ, ևս յոթը՝ վիրավորվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը Ուստ-Կոկսինսկի Տյունգուր գյուղում վայրէջք կատարելիս բախվել է էլեկտրահաղորդման գծին, ընկել և բռնկվել։ Ինքնաթիռում 13 մարդ է եղել։ Ուղղաթիռը պատկանել է «Ալթայ Ավիա» ընկերությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ