Հաստատվել է Հայաստանի և Մոլդովայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Աննա Կոստանյան 17.01.2022 - 17:21
17.01.2022 - 17:21 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ի և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին:

Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ