Արթուր Նաջարյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական

Աստղիկ Խաչատրյան 17.01.2022 - 17:18
17.01.2022 - 17:18 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ Արթուր Նաջարյանը նշանակվել է մարզպետի խորհրդական: Այս մասին Շիրակի մարզպետը որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N-1792-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրության» 17-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արթուր Նաջարյանի 2022 թվականի հունվարի 11-ի դիմումը՝ որոշում եմ.

1. Արթուր Նաջարյանին 2022 թվականի հունվարի 17-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնում և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքացուցակի»,- ասված է մարզպետի որոշման մեջ:

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ