Հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 9.01.2021 - 11:05
9.01.2021 - 11:05 դիտում
Հունվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161794 դեպք, որոնցից 148893-ն` առողջացած, 2922-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606809 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք: Ունենք 932 առողջացած և 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 700 է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ