Հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 6.01.2021 - 11:27
6.01.2021 - 11:27 դիտում

Հայաստանում հունվարի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք, առողջացել է 817 քաղաքացի, մահացել՝ 12-ը:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1462 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 601 768-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 853 դեպք, որոնցից 146 576-ը` առողջացման,  2 890-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 11 695 բուժառու:

Ընդհանուր առմամբ գրանցվել է 692 մահվան դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ