ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զգուշավոր լավատես է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում

Աննա Կոստանյան 9.02.2022 - 14:56
9.02.2022 - 14:56 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին, գրում է EADaily-ն։

Ռազմական դաշինքի վարչական ղեկավարը «որոշ զգուշավոր լավատեսություն» է ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։

«Լարվածության օջախներ իհարկե կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես այնտեղ էի, իմ աչքով տեսա, թե ինչ է կատարվում։ Բայց իրականում սահման՝ որպես այդպիսին, չկա, կան շփման գիծ, ​​հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

«Կողմերի առջև այժմ լուրջ խնդիր է դրված՝ սկսել սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման գործընթացը: Դա մեծ ու բարդ աշխատանք է, որը, այնուամենայնիվ, զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը»,- վստահեցրել է Զասը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ