Մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը

Աննա Կոստանյան 9.02.2022 - 14:11
9.02.2022 - 14:11 դիտում

Մահացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը:

«Հարգելի հանդիսատես, ցավով հայտնում ենք, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնը մեծ կորուստ ունեցավ: Մեզնից հեռացավ մեր 50 տարվա ընկերը` բարի, հայրենասեր, տաղանդավոր, իր գործին անմնացորդ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ցոլակի Կարապետյանը:

Սիրելի Ռուբեն, մեր բեմում քո ստեղծած վառ և մարդկային կերպարները անկրկնելի են, մեզ համար դժվար է լինելու առանց Քեզ: Խորը վշտով ցավակցում ենք նրա հարազատներին ու ընկերներին»,- ասված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ