Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Աննա Կոստանյան 9.02.2022 - 15:00
9.02.2022 - 15:00 դիտում

Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ