Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ

Աննա Կոստանյան 1.02.2022 - 13:57
1.02.2022 - 13:57 դիտում

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ:

Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները:

Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ