Հայտնաբերվել է 15 քաղաքացի, ևս 15-ը այս պահին որոնվում է․ ԱԻ նախարարի խոսնակը՝ «Սուրմալու»-ում իրականացվող աշխատանքների մասին

Աստղիկ Խաչատրյան 15.08.2022 - 12:40
15.08.2022 - 12:40 դիտում
ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում թարմ տվյալներ է ներկայացրել Սուրմալու առևտրի կենտրոնում իրականացվող աշխատանքներից։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ օղակ, ԲԱՎ, ՀԱԲ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ խմբերը, Տավուշի և Շիրակի ՔՈՓ թիմերը (համապատասխանաբար 44 և 40 անձ), կամավորականներ՝ 15 հոգի «ՈՄԱ»-ից և 7 հոգի «Կարմիր Խաչից»։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, ևս 15-ը այս պահին որոնվում է։
Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները, որոնք տարածքից հեռացվում են հատուկ տեխնիկայի միջոցով և սեփական ուժերով:
Հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Մարգարյան 1964թ., Անահիտ Մխիթարյան 1967թ., Ջեմմա Նազարյան 1960թ., Խալաթյան Անահիտ, Քոչարյան Վարդան 1960թ. և անձը չպարզված կնոջ դի մոտ 50 տ.)։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ…

Опубликовано Հայկ Կոստանյան Понедельник, 15 августа 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ