ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Աստղիկ Խաչատրյան 15.08.2022 - 12:32
15.08.2022 - 12:32 դիտում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։

«Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի»,- ասված է դեսպանատան ուղերձում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ